211652_close_icon
views-count11596 դիտում article-date 15:26 18-09-2015

Շղթայական ավտովթար Երևանում. «Սլավ Մոթորս» ընկերության մոտ բախվել են Nissan Teana-ն, LADA-ն, Ford-ը և Renault-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Իսակովի պողտոայում՝ «Սլավ Մոթորս» ընկերության դիմաց, բախվել են Nissan Teana մակնիշի 51 SZ 555 համարանիշի, LADA 1009 մակնիշի 33 VO 219 համարանիշի, բեռնատար Ford մակնիշի 34 VA 675 համարանիշի, Renault մակնիշի 500 OF 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներն ու Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր