211652_close_icon

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչների հետ

views-count1737 դիտում article-date 13:12 17-09-2015
ՀՀ Նախագահի նստավայրում շարունակվում են խորհրդակցությունները սահմանադրական բարեփոխումների շուրջ: Այդ գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) ներկայացուցիչներ Հակոբ Ավետիքյանի, Արմեն Մանվելյանի, Կարեն Կակոյանի, Սուրեն Սարգսյանի, Վարազդատ Ավոյանի և Սեյրան Ղարիբյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նմանատիպ նյութեր