Մահացել է Բրազիլիայի հավաքականի ամենահայտնի երկրպագուն
Այսօր 60 տարեկան հասակում մահացել է Բրազիլիայի հավաքականի ամենահայտնի երկրպագուն՝ Կլովիս Ակոստա Ֆերնանդեսը:
Ֆերնանդեսը թիմին աջակցել է աշխարհի յոթ առաջնություններում, Բրազիլիայի հավաքականների հանդիպումներին ներկա է եղել 60 երկրում՝ ընդհանուր առմամբ 150 հանդիպման:
Վերջին տարիներին Ֆերնանդեսը քաղցկեղի հիվանդությամբ էր տառապում: