211652_close_icon
views-count845 դիտում article-date 19:49 16-09-2015

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 15-ից 16-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը, կողոպուտի 4 դեպքից` 3-ը: Բացահայտվել է խուլիգանության` 1, յուրացման` 2, գողության, խարդախության և մաքսանենգության 4-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2, գողության 3 և ավտոմեքենա փախցնելու 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 15-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր