«Բորուսիայի» նախագահ. Կլոպը այն մարդը չէ, որ հանուն փողի գնա «Զենիթ»
Դորտմունդի «Բորուսիայի» նախագահ Հանս-Յոահիմ Վատցկեն մեկնաբանել է այն լուրերը, որ թիմի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը»:
«Յուրգենը այն մարդը չէ, որին կարելի է փողով հրապուրել: Նա ցանկանում է մարզչական աշխատանքից հաճույք ստանալ, մինչ այժմ է հաղթանակների ծարավ է: Կլոպը ֆուտբոլը սիրում է իր ամեն բջիջով:
Նա կարող է մարզել աշխարհի ցանկացած ակումբ: Բայց միայն նա գիտի, որտեղ և ում է աշխատելու», ասել է Վատցկեն: