Էրեբունու դատարանի դիմաց Ֆինանսների նախարարության իրավախախտումների հայտնաբերման վարչության աշխատակիցը Նիվայով բախվել է երիտասարդ աղջկա Mercedes-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, Արարատի մարզի Մրգավան գյուղի բնակիչ, 36-ամյա Արշակ Հասրաթյանը իր վարած Վազ 2121 մակնիշի 77 VV 700 համարանիշի ավտոմեքենայով բախվել է իր առջևով ընթացող Երևանի բնակիչ, 23-ամյա Լուսինե Հայրապետյանի վարած Mercedes A 190 մակնիշի 35 LA 355 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լ. Հայրապետյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: 
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Նիվայի վարոդ Ա. Հասրաթյանն աշխատում է ՀՀ Ֆինանսների նախարարության իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթի իրականացման վարչությունում, իսկ Mercedes-ի վարորդ Լ. Հայրապետյանը՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակում (հրեշտակների խումբ):
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


