2027 դիտում
23:14 15-09-2015
Ջազ կայանումը Երևանում. համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Ազդ» ընկերության նախաձեռնությամբ` ս. թ. սեպտեմբերի 20-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Ջազ կայանումը Երևանում» նախագծի համերգը` նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան:
Համերգին մասնակցում են Մարիամ Մերաբովան, Արմեն Մերաբովը, Մարգարիտա Պոզոյանը, Էդգար Հակոբյանը, Արծվիկը, Գայանե Զախարովան, Էդվարդ Քաչարյանը, Շուշան Պետրոսյանը, Ալին Գոյան և այլ երաժիշտ-կատարողներ: Համերգի ընթացքում կհնչեն ինչպես համաշխարհային հիթեր, այնպես էլ սիրված հեղինակային ստեղծագործություններ: Երեկոն կվարեն «Ջազ- կայանում» նախագծի հեղինակ Անժելիկա Ալֆյորովա-Հարությունյանը և Արման Մարգարյանը:
«Ջազ կայանումը Երևանում» նախագիծը մեկնարկել է 2008 թվականի նոյեմբերին, Մոսկվայում և այսօր արդեն միավորում է կատարողական արվեստի ավելի քան 100 ներկայացուցչի: Նախագծի նպատակն է հնարավորություն տալ երիտասարդ կատարողներին ինքնադրսևորվելու, փորձառու երաժիշտների հետ բեմ դուրս գալու, կատարելագործվելու, փորձառություն ու լայն ճանաչում ձեռք բերելու: «Ջազ կայանումը Երևանում» ներկայումս Ռուսաստանի Դաշնության հեղինակավոր և յուրահատուկ նախագծերից է:
Նմանատիպ նյութեր
1295 դիտում
10:53 08-02-2021
Ջազ նվագախումբը «Ռետրո ջազ» խորագրով համերգ կներկայացնի
4309 դիտում
19:04 19-04-2019
Երեւանում Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված ջազ համերգ է տեղի ունեցել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում
Այս բաժնից
889 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
859 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
976 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար