Հայկական ֆիլմերն արժանացել են Վարշավայի միջազգային կինոփառատոնի մրցանակների
Ս. թ. սեպտեմբերի 8-ին Վարշավայում կայացած Պատմական և ռազմական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի մրցանակաբաշխությանը ռեժիսոր Վրեժ Պետրոսյանի «Ուրիշ հայրենիք. Մարիա Յակոբսենի օրագրությունը» ֆիլմն արժանացել է կինոփառատոնի հովանավոր` Լեհական բանակի ուղղափառ թեմի մրցանակին, իսկ Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը` կինոփառատոնի կազմակերպիչ «Ռազմական գիտության ընկերության» մրցանակին:
«Հայկ» կինոստուդիայի արտադրության «Ուրիշ հայրենիք. Մարիա Յակոբսենի օրագրությունը» ֆիլմը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և պատմում է հայ ազգի մեծ բարեկամ, դանիացի միսիոներ Մարիա Յակոբսենի մասին, ում օրագիրը լի է վերապրածների վկայություններով:
«Թևանիկ» ֆիլմը եռապատում է` նվիրված արցախյան պատերազմին:
Վարշավայի միջազգային կինոփառատոնն անցկացվել է 6-րդ անգամ և նվիրվել տարբեր ազգերի պատմական և հոբելյանական իրադարձություններին: