45-ամյա Վազգենը ամիսներ շարունակ գրեթե ամեն օր ծեծել է սիրուհուն եւ նվաստացրել
                        45-ամյա  Վազգեն Գլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամիսներ շարունակ գրեթե ամեն օր ծեծի է ենթարկել իր հետ համատեղ բնակվող Դիանա Բախշիյանին, հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին, դիտավորյալ կերպով պատճառել է ուծեղ ցավեր, մարմնական և հոգեկան տառապանքներ:
Բացի այդ, Վազգեն Գլյանը ժամանակ առ ժամանակ սպառնացել է, որ կվնասի, նվաստացրել,  տանը եղած տարբեր իրերով հարվածներ հասցրել, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել Դիանա Բախշիյանի և նրա անչափահաս որդու հասցեին:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 119   հոդվածի  1 –ին մասով եւ  137 հոդվածի  1-ին մասով։
Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։
 Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ  Տավուշի  մարզի ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

