211652_close_icon
views-count56522 դիտում article-date 10:50 27-05-2019

Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզի «Նաիրի» ՃՇՇ-ում. 100-ից ավելի աշխատակիցներ ամիսներ շարունակ աշխատավարձ ու վերջնահաշվարկ չեն ստանում. «Տնօրենը ամեն ամսվա 10-ին 10 բալանոց սուտ է ասում, մեր հույսը վարչապետն է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 27-ին, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի վարչական տարածքում գտնվող «Նաիրի շին» բաժնետիրական ընկերության բակում են հավաքվել նշված ընկերության բալանսում գործող մի քանի ընկերությունների աշխատակիցներ, այդ թվում՝ «Ընդերքաբեր» «Նաիրի շին» ՃՇՇ-ի աշխաակիցները։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բակում հավաքված քաղաքացիներն ասում էին. «Արդեն մի քանի տարի է, «Նաիրի» ՃՇՇ-ի տնօրեն Յագոր Խերիմյանը մատների վրա սաղիս խաղացնում է; Լրիվ դարձել է հայտնի՝ «Պահանջվում է ստախոս» թատրոնի «փչան Թոդորոսը»։ Ամեն օր մեզ ասում է՝ գումարները վճարելու ենք, իսկ գումարները, էնպես չի, որ մենք խնդրում ենք. մեր հալալ քրտինքով վաստակած աշխատավարձն է։ 8-9 ամսով ամեն Աստծո օր սպասում ենք, որ գումարը վճարելու է։ Տարվա 4 եղանակներին մեր առողջության հաշվին աշխատել ենք՝ հավատալով, որ Խերիմյանը իր խոսքը կկատարի։ Արդեն մի քանի օր է, համոզվել ենք, որ նա հերթական անգամ փափուկ բարձ է դնում մեր գլխի տակ։ Պատճառաբանում է, որ կապի և տրանսպորտի նախարարությունը գումարը չի փոխանցել։ Այսօր էլ մեր հեռախոսազանգերին պատասխանց, որ ինքը գտնվում է Երևանում՝ կապի նախարարությունում, և սպասում է, որպեսզի իրեն նախարար Հակոբ Արշակյանն ընդունի, որի ժամանակ ինքը ներկայացնելու է խնդիրներն ու հետո կվերադառնա և կպատասխանի, հավանաբար, դրական»։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանն ասաց. «Խնդրին ծանոթ ենք, կապի և տրանսպորտի նախարարությունը մինչև այս տարվա մարտը իր պարտավորությունները նշված ընկերությանը կատարել է. ամբողջ գումարը փոխանցել ենք։ Թե ինչի համար Ե. Խերիմյանը աշխատավարձերը չի տվել, դա արդեն մեր ոլորտը չէ։ Ինչ վերաբերում է մարտից հետո, ապա հայտնաբերել ենք որոշ թերություններ ու հանձնարարել ենք, որ երբ թերությունները կվերացնեն, կապի նախարարությունը գումարը կփոխանցի»։ Ֆոտոլրագրողի հարցին, թե հիմա Խերիմյանը գտնվում է կապի նախարարությունո՞ւմ ու նախարարը չի՞ ընդունում, Գ. Ավետիսյանը պատասխանեց, որ այդ տեղեկությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը, նախարարը գտնվում է արտերկրում՝ գործուղման մեջ։ Հավաքվածները նշում էին նաև, որ աշխատավարձերի պարտքը կազմում է 100 հազարից մինչև 1 մլն-ական դրամ ու հիմա չգիտեն էլ, ինչ անեն. «Վարկերի տակ ճկռում ենք, էդ գումարը, եթե ժամանակին Խերիմյանը տար, ապա ոչ միայն խանութներին պարտք չէինք լինի, այլև վարկերը կփակեինք։ Չենք ուզում ծայրահեղ միջոցների դիմել, պարզապես ուզում ենք՝ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկանա, որ ինչպիսի բարքեր են տիրում «Նաիրի» ՃՇՇ-ում՝ լրիվ Արութին Զիմզինովն ա. խաբում ու խաբում ին։ Ասում է՝ ամեն ամսվա 10-ին աշխատավարձի օր ա, կգաք ու գումարը կստանաք։ 10-ին գալիս ենք, 10 բալանոց քամի է անում»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր