Պայթյուն՝ Սիրիայում. կա 1 զոհ, 15 վիրավոր
Սիրիայի Հասեկե քաղաքում ականապատ ավտոմեքենայի պայթելու հետեւանքով մահացել է 1, վիրավորվել 15 մարդ: Դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում՝ պետական կառույցներից մեկի շենքի հարեւանությամբ:
Հիշեցնենք, որ նույն քաղաքում երեկ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները երկու ականապատ ավտոմեքենա էին պայթեցրել: Զոհվել էր 20, վիրավորվել՝ 70 մարդ: