Միսիսիպիի համալսարանի պրոֆեսորի սպանության կասկածյալն ինքնասպան է եղել
ԱՄՆ Միսիսիպի նահանգի Դելտայի համալսարանի դասախոս Շենոն Լեմբը, որը կասկածվում է պրոֆեսորի սպանության մեջ, ինքնասպան է եղել: Մի քանի ժամ հետապնդումից հետո ոստիկաններին հաջողվել էր շրջապատել նրան, սակայն կասկածյալը կրակել է ինքն իր վրա, ավելի ուշ՝ հիվանդանոցում մահացել:
Լեմբը կասկածվում էր նաեւ 41-ամյա մի կնոջ սպանության մեջ: Պրոֆեսորին մահացած էին գտել երեկ՝ իր գրասենյակում: