ԱՄՆ Միսիսիպիի համալսարանում կրակոցներ են հնչել
ԱՄՆ Միսիսիպիի համալսարանում անհայտ անձը կրակոցներ է արձակել:
Այդ մասին հաղորդում է Reuters-ը։ Առայժմ հայտնի չէ՝ կան տուժածներ, թե ոչ։ Ոստիկանությունը ձերբակալել է կրակողին։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաձգության վերջին իրադարձությունների ֆոնին մտահոգություն է հայտնել և նշել, որ հրազենի կիրառումը ահաբեկչությունից ավելի վտանգավոր է դառնում: