Երևանի կենտրոնում բախվել են Mercedes-ները, որից հետո տեղի է ունեցել 2 քաղաքացու վրաերթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: ժամը 18:00-ի սահմաններում Արամի և Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Սարի Թաղ 20 փողոցի բնակիչ, 20-ամյա Գևորգ Գևորգյանի վարած Mercedes Benz C 230 մակնիշի 50 MՏ 001 համարանիշի և Երևան քաղաքի Վարդանանց 28/1 շենքի բնակիչ, 22-ամյա Արման Սարգսյանի վարած  Mercedes E 320 մակնիշի 21 ՍA 021 համարանիշի ավտոմեքենաները: 
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Ա. Սարգսյանը ավտոմեքենայի հետնամասով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց: 
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Գ. Գևորգյանը, ով երկրորդական ճանապարհից մտել է գլխավոր ճանապարհ, չի զիջել գլխավոր ճանապարհով ընթացող Ա. Սարգսյանին, որից հետո էլ տեղի է ունեցել բախումը: Նշված փողոցոմ ճանապարհային երթևեկությունը կարգավորող բոլոր նշանները տեղադրված են, հետևաբար, վարորդները պետք է ուշադիր լինեին: 
[color=#EF2929]Վիրավորներին առաջինը օգնության են հասել միջին տարիքի մի կին և երիտասարդ մի աղջիկ և հավաքվածներն էլ ասում էին, որ այդ աղջիկը աշխատում է «Նաիրի» բժշկական կենտրոնում՝ վերակենդանացման բաժնում՝ որպես ավագ բուժքույր, և մինչև շտապ օգնության ժամանումը անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել վիրավորներին: [/color]
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական  կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:  Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


