«Ալ-Քաիդա»-ն նոր ահաբեկչություններով է սպառնում ԱՄՆ-ին
Համացանցում է տարածվել «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Այման ազ-Զավահիրի ձայնագրությունը, որում նա կոչ է անում աշխարհի երիտասարդ մուսուլմաններին մահապարտներ դառնալ ԱՄՆ-ի և Արևելքի երկրներում: Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով բրիտանական Independent պարբերականին:
«Կոչ եմ անում չկասկածել մուսուլմաններին, ովքեր կարող են վնաս հասցնել խաչակիր կոալիցիայի երկրներին: Մենք հիմա պետք է կենտրոնանանք այս պատերազմում Արևմուտքի քաղաքների և, հատկապես, Ամերիկայի վրա»,-հայտարարել է նա:
Այման ազ-Զավահիրին կոչ է արել հետևել Ջոհար Ցարնաևի օրինակին, ով 2013 թվականի ապրիլին բոսթոնյան մարաթոնում մի քանի պայթյուններ իրականացրեց, և Կուաշի եղբայրներին, ովքեր զինված հարձակում գործեցին Փարիզի Charlie Hebdo խմբագրատան վրա այս տարվա հունվարին: