«ԻՊ»-ը Թուրքիային նոր ահաբեկչություններով է սպառնում
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնում է, որ նոր ահաբեկչություններ կիրականացնի Թուրքիայի տարածքում, հաղորդում է gazeta.ru-ն՝հղում անելով SITE-ի փորձագետներին:
Ըստ տեղեկությունների՝ հայտարարությունը արվել է այն բանից հետո, երբ թուրքական օդուժը սկսել է ռմբակոծել Սիրիայում իսլամիստ ահաբեկիչների դիրքերը:
Իսկ այսօր առավոտից թուրքական կործանիչները ռմբակոծության են ենթարկում Իրաքում քուրդ գրոհայինների ճամբարները, ինչպես նաև ԻՊ-ի դիրքերը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև այն մասին, որ Թուրքիան թույլատրել է ամերիկյան ռազմաօդային ուժերին օգտագործել թուրքական Ինջիրլիք ռազմաբազան՝ԻՊ-ի դիրքերին հարվածներ հասցնելու համար: