Ադրբեջանը հեռանում է Եվրանեսթից
Մոտ ժամանակներում Ադրբեջանը պատրաստվում է հրաժարվել Եվրամիության «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովին անդամակցելուց, ինչի հետ կապված՝ հայտարարել է, որ դադարեցնում է իր գործունեությունը:
Որոշումն Ադրբեջանի Միլի մեջլիսն ընդունել է այսօր անցկացրած արտակարգ նիստում՝ ի պատասխան Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի: Ադրբեջանական իշխանությունները այդ փաստաթուղթն անվանել են հակաադրբեջանական:
Բացի այդ, Ադրբեջանի խորհրդարանը մտադիր է վերանայել իր գործունեության ձևաչափը ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» շրջանակներում: