211652_close_icon
views-count987 դիտում article-date 00:08 02-02-2014

Միխայիլ Բոյարսկին հեռանում է բեմից

Այս անգամ, կարծես թե, լավագույն «դ՛Արտանյանը» իսկապես պատրաստվում է լքել բեմը: Ավելի վաղ հանրահայտ դերասանը մի քանի անգամ հայտարարել էր բեմից հեռանալու իր որոշման մասին, սակայն չէր հեռացել: Բոյարսկու դուստրը՝ Ելիզավետա Բոյարսկայան, կինոյի և թատրոնի ամենամեծ պահանջարկ ունեցող դերասանուհիներից է: Աշխատանքային գերհագեցած գրաֆիկի պատճառով նրա որդին՝ Անդրեյը, առանց խնամքի է մնում, իսկ Միխայիլ Բոյարսկին որոշել է անձամբ հոգ տանել իր թոռան մասին: Պապիկը և տատիկը՝ Բոյարսկու կինը՝ դերասանուհի Լարիսա Լուպպիանը, փոքրիկին ոչնչից չեն զրկում: Նրանք Անդրեյին նույնիսկ վերջերս Մալդիվյան կղզիներ էին տարել, որտեղ փոքրիկը բավականին լավ ժամանակ էր անցկացրել:

Նմանատիպ նյութեր