211652_close_icon

ԵՄ-ն երկարաձգել է ռուս գործարարների հանդեպ պատժամիջոցները

views-count1017 դիտում article-date 16:13 14-09-2015
ԵՄ անդամ-երկրների նախարարների որոշմամբ՝ երկարաձգվել են պատժամիջոցները ռուս 150 գործարարի եւ ղրիմյան ընկերությունների նկատմամբ: Ղրիմի վերամիավորումից հետո սահմանված պատժամիջոցների ժամկետը պետք է ավարտվեր այսօր, սակայն այն կտեւի մինչեւ 2016թ. մարտը: Պատժամիջոցների ցուցակում են միլիարդատեր Արկադի Ռոտեմբերգը եւ Յուրի Կովալչուկը, գործարարներ Կոնստանտին Մալոֆեեւը եւ Նիկոլայ Շամալովը եւ այլոք: ԵՄ տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի հանդեպ կգործեն այնքան ժամանակ, մինչեւ երկիրը կկատարի Մինսկի խմբի սահմանված պահանջները՝ Ուկրաինայի հարավում կրակի դադարեցման մասին:

Նմանատիպ նյութեր