Չինաստանում ուղղաթիռի վթարից հեռուստալրագրողներ են մահացել
Չինաստանի Չունցին քաղաքի շրջակայքում վթարի է ենթարկվել Bell 407 JX ուղղաթիռը, ինչի հետեւանքով մահացել է չորս մարդ, այդ թվում՝ երկու հեռուստալրագրող:
Տեղական «Ցզյան Յա» հեռուստաընկերության աշխատակիցները նկարահանումներ էին կատարում՝ «Քաղաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից» հաղորդման համար:
Դեպքի հանգամանքները քննվում են: