Կիրակի Հունգարիա հասած փախստականների թիվը ռեկորդային է
Կիրակի Հունգարիա հասած փախստականների թիվը ռեկորդայինէ՝ 5809: Ավելի վաղ մեկ օրում այդ երկիր էր գալիս մոտ 4300 ներգաղթյալ:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնի նոր օրենք, համաձայն որի՝ ապօրինի սահմանազատումը կհամարվի հանցագործություն: Օրենքը խախտողները կազատազրկվեն կամ կդեպորտիզացվեն:
Նշենք, նաեւ, որ տարեսկզբից ԵՄ է հասել մոտ 500 հազար ներգաղթյալ: Ամեն օր թիվը ավելանում է մոտ 2 հազարով: