Եգիպտոսում «սխալմամբ» սպանել են 12 զբոսաշրջիկի
Եգիպտոսի անվտանգության ուժերի ներկայացուցիչները սխալմամբ սպանել են 12 հոգու, այդ թվում՝ զբոսաշրջիկների Մեքսիկայից: Ուժայինները կարծել են, թե նրանք անապատում ապաստանած իսլամիստներ են:
Զինվորականները կրակ են բացել, երբ նրանց տեղափոխող «Ջիպ»-երը մտել են արգելված գոտի: Եւս 10 մարդ էլ հրազենային վիրավորում է ստացել:
Եգիպտոսի Արտգործնախարարությունը քննում է դեպքը: