Կալիֆորնիայում արտակարգ իրավիճակ է
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նահանգապետ Ջերրի Բրաունը արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարել՝ նահանգի հյուսիսում բռնկված անտառային խոշոր հրդեհների պատճառով: Անտառային հրդեհները գրավել են 10 հեկտար տարածք և այնքան ուժգին են, որ իշխանությունները էվակուացրել են հարակից բնակչությանը:
Հրդեհի հետևանքով մեծ վնաս են կրել ճանապարհները և մյուս ենթակառուցվածքները: