2031 դիտում
20:23 13-09-2015
Քիշինեւի Ազգային Մեծ Ժողովի հրապարակում արդեն կանգնելու տեղ չի մնացել
Մոլդովայի մայրաքաղաք Քիշինեւում վերականգնվել են բողոքի գործողությունները: Ըստ «Ինտեֆաքս-Ուկրաինա» գործակալության, հանրահավաքը դեռ չսկսած, Ազգային Մեծ Ժողովի հրապարակում արդեն կանգնելու տեղ չի մնացել: Գործակալությունը տեղեկացնում է մի քանի տասնյակ հազար մարդու մասին: Ոստիկանությունը հաղորդում է, որ հրապարակում հավաքվել է ընդամենը 15 հազար միտինգավոր: Մարդիկ հրապարակ են գալիս այդ փոքրիկ հանրապետության բոլոր շրջաններից:
Մեկ շաբաթ առաջ մի քանի տասնյակ հազար մարդ նույն հրապարակում պահանջում էր վարչապետի եւ նախագահի հրաժարականը, մեղադրելով նրանց խոշոր ծավալների կոռուպցիոն գործարքների եւ հանրապետության բանկերը թալանելու մեջ: Վարչապետը հայտարարեց, որ ինքը միտինգավորների պատճառով հրաժարական տվող չէ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
865 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
841 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
955 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար