Մեդվեդևը ծննդյան օրը աշխատանքային վայրում կանցկացնի
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով վաղը` սեպտեմբերի 14-ին, 50 տարեկան կդառնա, իր ծննդյան տոնը կնշի աշխատանքային վայրում:
Նա մի շարք միջազգային հեռախոսազրույցներ կվարի, իսկ տանը երեկոյան` իր ընտանիքի անդամների և մտերիմների հետ կնշի ծննդյան օրը:
Այս մասին հայտնել է վարչապետի մամլո խոսնակ Նատալյա Տիմակովան: