Պուտինն իր ծննդյան օրը կանցկացնի սիբիրյան տայգայում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է հոկտեմբերի 7-ը՝ իր ծննդյան օրը, անցկացնել սիբիրյան տայգայում: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին.
«Պուտինը վաղը հանգստանալու է: Այսօր երեկոյան նա կմեկնի Սիբիր՝ սիբիրյան տայգա: Այդ վայրը գտնվում է մոտակա բնակատեղիից 300-400 կիլոմետր հեռավորության վրա: Հենց այնտեղ էլ իր ծննդյան օրը կհանգստանա նախագահը»:
Պեսկովը մանրամասնել է, որ նման ընտրությունը պայմանավորված է նրանով, որ հոկտեմբերի 8-ին Պուտինը, ով դառնում է 62 տարեկան, Սիրբիրյան դաշնային օկրուգում պլանավորել է մասնակցել պաշտոնական միջոցառման: