Ռաստորգուևը հոսպիտալացվել է արյան ճնշման հետ կապված խնդիրների պատճառով
Իսրայելում գտնվող «Լյուբէ» խմբի մենակատար Նիկոլայ Ռաստորգուևը [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/12/64717/]հիվանդանոց տեղափոխվել է [/url]արյան ճնշման հետ կապված խնդիրների պատճառով: Այդ մասին տեղեկացրել են Իգոր Մատվիենկոյի պրոդյուսերական կենտրոնից:
«Իսրայելում այժմ սարսափելի շոգ է, ավազային քամիներ են և ընդհանուր առմամբ, եղանակային պայմանները վատն են: «Լյուբէ»-ի համերգից հետո Նիկոլայը վատ է զգացել, ճնշման հետ կապված խնդիրներ են առաջացել, և նա տեղափոխվել է հիվանդանոց: Այսօր երեկոյան նա դուրս կգրվի հիվանդանոցից», -պրոդյուսերական կենտրոնից ասել են լրատվամիջոցներին: