Գերմանիայում հազարավոր զինվորականներ կօգնեն ընդունել փախստականներին
Գերմանիայի իշխանությունների որոշմամբ չորս հազար զինվորականներ կմասնակցեն փախստականների ընդունման գործընթացին: Նախատեսվում է, որ այսօր եւ կիրակի Գերմանիա կհասնի 40 հազար փախստական:
Երկրի բանակը պատրաստ է տեխնիկական անհրաժեշտ օգնություն ցուցաբերել: Ամենայն հավանականությամբ, ներգաղթյալների մեծամասնությանը կտեղավորեն զինվորական ճամբարներում:
Նախատեսվում է նաեւ, որ ներգաղթյալներին ապաստանելու դեմ բողոքի ակցիա կիրականացվի: