Գերմանիայում փախստականներին անվճար ուսում են առաջարկում՝ հայրենիք վերադառնալու դիմաց
Գերմանիայի իշխանությունները երկրում ապաստանած փախստականներին առաջարկում են անվճատ ուսում ստանալ, որի դիմաց պահանջում են վերջիններից վերադառնալ իրենց հայրենիքը։ Այդ մասին հայտնել է Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման նախարար Գերդ Մյուլլերը՝ Welt թերթին տված հարցազրույցում։
«Գործընթացը կարող է տևել ավելի քան 2 տարի և քանի դեռ այն ընթացքի մեջ է, փախստականներին արգելվելու է աշխատել, ինչի հետևանքով դեպրեսիաների մեջ են ընկնում»,-նշել է Մյուլլերը։
Նրա խոսքով՝ փախստականները կարող են ստանալ փականագործի, ջրմուղագործի, էլեկտրիկի կամ շինարարի մասնագիտություն։ Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել փախստականների հայրենադարձումը՝ ինքնակամ հիմքով։ Իսկ սկզբնական փուլի համար անհրաժեշտ կլինի մոտ 100 մլն եվրոյի ներդրում։