Սիրիական բանակը Դեր Զորում ավելի քան 50 ահաբեկիչ է ոչնչացրել` հասնելով մինչև հայկական գերեզմանատուն
Սիրիական բանակը գրավելով Պանորամա անցակետը, Դեր Զոր քաղաքից արևմուտք հետ է շպրտել «Իսլամական պետությանը»` հասնելով մինչև հայկական գերեզմանատուն, տեղեկացնում է [url=http://en.farsnews.com/newstext.aspx?nn=13950231000203]farsnews.com[/url]-ը:
Լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի զինված ուժերը մարդկային և զինտեխնիկայի ծանր կորուստներ են պատճառել ահաբեկչական խմբավորմանը և հայկական գերեզմանատուն հասել նախորդ` հինգշաբթի գիշերը:
Բանակի առաջխաղացմանը նպաստել է նաև օդուժի իրականացրած ավիահարվածները:
Սիրիայի բանակի կործանիչները ռմբակոծել են Դեր Զորից հարավ ընկած Ալ- Մուրաեհ գյուղում գտնվող «Իսլամական պետության» գլխավոր շտաբը:
Ոչնչացվել է ավելի քան 50 ահաբեկիչ, նշում է farsnews.com-ը: