Սիրիական բանակը Դամասկոսի արևելքում 40 գրոհային է ոչնչացրել
Սիրիացի զինծառայողները Դամասկոսի մոտ գտնվող Գութա շրջանում հրոսակախմբերի դեմ իրականացվող մարտական գործողությունների արդյունքում ավելի քան 40 գրոհայիներ են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է «Ալ Վաթան» լրատվական միջոցը։
Ստորաբաժանումների հարձակումներն իրականացվել են 2 ուղղությամբ՝ Այն Թերմա, Դեյր Ասաֆիրի և Մլիխու, Զիբդին արվարձաններում։
Ըստ «Աս Սաֆիր» թերթի տվյալների, սիրիացի զինծառայողների կողմից օրերս թունել էր հայտնաբերվել, որը գրոհայիններն օգտագործել են զինված հարձակումների համար։