Սիրիական բանակը վերականգնել է Դամասկոսի Քաբու թաղամասի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը
Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել է կատաղի մարտի արդյունքում կրկին վերահսկողություն սահմանել մայրաքաղաք Դամասկոսի արևելյան հատվածում գտնվող Քաբուն թաղամասի նկատմամբ։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով սիրիական Ալ-Իհբարիա հեռոստաալիքին։
Հաղորդվում է, որ սիրիական բանակն ամբողջովին ազատագրել է նշված թաղամասը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայիններից։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։