Օբաման շատ թույլ է՝ Պուտինից Ուկրաինան պաշտպանելու համար. Դ. Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման բավարար միջոցառումներ չի ձեռնարկում, որպեսզի օգնի Ուկրաինային Ռուսաստանին դիմակայելու հարցում: Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը:
«Մեր նախագահն ուժեղ չէ և Ուկրաինայի համար չի անում այն, ինչը մենք պարտավոր ենք անել»,-Կիևում միջազգային հեռուստակոնֆերանսի ժամանակ իր ելույթում ասել է Թրամփը:
Նրա խոսքով՝ Օբաման միայն խոսում է Ուկրաինային աջակցելու մասին և էլ ոչինչ՝ հավելելով, որ Պուտինը Օբամային ընդհանրապես չի հարգում, քանի որ Օբաման չի կարողացել նրա հետ երկխոսության ընթացքում ուժ ցույց տալ: