Ղրիմի վարչապետը Պուտինից օգնություն է խնդրել
Ղրիմի ինքնավար հանրապետության վարչապետ Սերգեյ Ակսենովն իր պաշտոնական հայտարաության մեջ տեղեկացրել է Ղրիմի թերակղզում հրազենի կիրառմամբ անկարգությունների մասին։
Նա դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով օգնել թերակղզու իրադրության կարգավորման հարցում։ Այս մասին ITAR-TASS-ին հայտնել է Ղրիմի նախարարների միության մամլո ծառայությունը։
ՌԴ վարչությունն իր հերթին հայտնել է, որ չի անտեսելու Ղրիմի վարչապետի տարածքի խաղաղությանը աջակցություն ցուցաբերելու խնդրանքը։