ԻՊ հաքերներները փորձել են գաղտնի տեղեկություններ ստանալ բրիտանացի նախարարների մասին
«Իսլամական պետության» համար աշխատող ցանցահենները փորձել են գաղտնի տեղեկություն ձեռք բերել Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես, նախարարների կաբինետի աշխատանքային գրաֆիկի մասին, գրում է Mirror-ը՝ հղում անելով Կառավարական կապի հետազոտական կենտրոնին (GCHQ), որը զբաղվում է իշխանական մարմինների և բանակի մասին տեղեկատվական համակարգի պաշտպանությամբ:
Նախնական տվյալներով՝ իսլամիստները փորձել են կոտրել նախարարների կաբինետի էլ.փոստերը, սակայն դա նրանց չի հաջողվել, իսկ GCHQ-ը ուժեղացրել է ցանցային անվտանգությունը և փոխել գաղտնաբառերը: