Մարկո Ռոյսը շարքից դուրս է մնացել 4 շաբաթով
Գերմանիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը կոճի վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել 4 շաբաթով:
Հիշեցնենք, որ Ռոյսը վնասվածք է ր ստացել Եվրո 2016-ի ընտրական փուլի Գերմանիա – Շոտլանդիա (2:1) խաղի ժամանակ և չէր կարողացել շարունակել հանդիպումը: Նախկինում նմանատիպ վնասվածքի պատճառով Մարկո Ռոյսը բաց էր թողել 2014 թվականի աշխարհի առաջնությունը: