Չինաստանում ավտոճանապարհին թափված գինու պատճառով ավտոբուս է շրջվել. կան զոհեր
Չինաստանի Հենյան նահանգում ավտոճանապարհին թափված բրնձի գինու պատճառով ավտոբուս է շրջվել: Մահացել է 12, վիրավորվել 20 մարդ:
Վթարից հետո շրջված ավտոբուսին բեռնատար է բախվել: Ոստիկանությունն արդեն ձերբակալել է վարորդին, որը ճանապարհի վրա ալկոհոլ է թափել: