ԱՄՆ-ը պատրաստ է 10 հազար սիրիացի փախստական ընդունել
Սպիտակ Տան ներկայացուցիչ Ջոշ Էրնեստը հայտնել է, որ 2016 ֆինանսական տարում Միացյալ նահանգները 10 հազար սիրիացի փախստական կընդունեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ Տան ներկայացուցիչը նշել էր 5-8 հազար թիվը:
Հայտնի է նաև, որ այս ֆինանսական տարվա վերջին, որն ավարտվում է սեպտեմբերի վերջին, նախատեսվում է ընդունել 1,5 հազար սիրիացի փախստական: