211652_close_icon

Սիրիացի մոտ 500 փախստական Թուրքիայից հայրենիք է վերադարձել

views-count1261 դիտում article-date 17:36 23-06-2015
Սիրիացի մոտ 500 փախստականներ հայրենիք են վերադարձել Թուրքիայից, որտեղ ապաստանել էին մի քանի ամիս: Հոսքը դեպի Սիրիա սկսվել է այն ժամանակ, երբ իսլամիստների դեմ պայքարող քուրդ աշխարհազորայինները հայտարարել են սահմանի բացման մասին. արմատականները հետ են գրավել Թուրքիայի հետ սահմանակից Թել-Աբյադ քաղաքը: Նշենք, որ կատաղի մարտերի հետևանքով քաղաքը լքել էր 23 հազար մարդ:

Նմանատիպ նյութեր