211652_close_icon
views-count3762 դիտում article-date 16:38 10-09-2015

Թասիկ գյուղում 4 անչափահասների հայրն անհետացել է. փոքրիկները նրան են սպասում, իսկ հարազատներն ու համագյուղացիները՝ ոստիկանության ու ՏԿԱԻՆ-ի հետ համատեղ փնտրում

Սյունիքի մարզի Թասիկ գուղում արդեն 2 օր է, անհետ կորել է 4 անչափահաս երեխաների հայր, 34-ամյա Մանվել Ղազարյանը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թասիկի գյուղապետ Խաչիկ Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ Մանվելը զբաղվել է անասնապահությամբ, այդ օրն էլ անասունները տարել է արածեցնելու ու անհետացել։ Անասունները տեղում են, բայց նա չկա։ Ոստիկանությունը, ՏԿԱԻՆ-ը, գյուղի բնակիչները արդեն 2 օր է, փնտրում են նրան, բայց դեռ անգամ հետքեր չեն գտել։ Գյուղապետը նաեւ նշեց, որ Մանվելի հետ մինչեւ այսօր նման բան չի եղել, ոչ էլ խմելու հետ սեր ունի։ Հարազատները եւ ընտանիքը, որքան էլ անելանելի վիճակում են հայտնվել, բայց հուսով են, որ Մանվելին կգտնեն ողջ եւ առողջ։

Նմանատիպ նյութեր