Աշոտն ու Սուրենը, օգտագործելով սպայի կոչումը, վաշտի յուրաքանչյուր զինծառայողից հավաքել են 1400-ական դրամ
Աշոտ Պողոսյանին և Սուրեն Ղարիբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով թիվ N զորամասի սպաներ, պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով՝ վաշտի յուրաքանչյուր զինծառայողից հավաքել են 1400-ական դրամ` դրանով իսկ էական վնաս պատճառելով զինվորական ծառայության մարմինների գործունեության բնականոն ընթացքին, զինծառայողների օրինական շահերին, խախտելով դրամական բավարարման գումարիներն ինքնուրույն տնօրինելու նրանց իրավունքը, ինչպես նաև սասանելով հրամանատարական կազմի հեղինակությունը:
Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով։ Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից։
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։