211652_close_icon
views-count10328 դիտում article-date 17:00 04-01-2016

28-ամյա Սուրենը ընկերուհուն չխայտառակելու դիմաց նրանից 50 հազար դրամ է պահանջել

28-ամյա Սուրեն Քիթոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Համադասարանցիներ» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել և շփվել է Արարատի մարզի բնակչուհի Քրիստինե Խ.-ի հետ, որից հետո շորթման եղանակով գումար հափշտակելու դիտավորությամբ նրա մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով վերջինիցս պահանջել է 50.000 ՀՀ դրամ գումար: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր