Ներգաղթյալներին թույլատրվել է Գերմանիայից գնացքով հասնել Դանիա
Դանիայի եւ Գերմանիայի միջեւ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է, եւ ներգաղթյալները կրկին կարող են գնացքներով հասնել Դանիա: Ավելի վաղ այդ երկիրն արգելել էր գնացքների մուտքը՝ ներգաղթյալների չափազանց մեծ քանակության պատճառով:
Ներկայում մոտ հարյուր ներգաղթյալներ ուղեւորվում են Կոպենհագեն: Իսկ դանիական Լոլլան կղզում ոստիկանները 240 փախստականի թույլատրել են շարունակել ուղղությունը դեպի Շվեյցարիա: