slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ողբերգական պատահար Մասիս քաղաքում. մեքենավարը գնացքով վրաերթի է ենթարկել քաղաքացուն, ով տեղում մահացել է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
211652_close_icon

Ողբերգական պատահար Մասիս քաղաքում. մեքենավարը գնացքով վրաերթի է ենթարկել քաղաքացուն, ով տեղում մահացել է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count29800 դիտում article-date 22:22 18-10-2014
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքով անցնող գնացքի գծերի վրա տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Արթուր Մխիթարյանի գլխավորությամբ: Ոստիկանները նշված հատվածում հայտնաբերել են Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչ, 32-ամյա Նորիկ Թունյանի դին: Պարզվել է, որ ժամը 19:40-ի սահմաններում Հարավ-Կովկասյան Փակ Բաժնետիրական ընկերության Գյումրիի լոկոմոտիվ դեպոյի էլեկտրաքարշի մեքենավար, Գյումրի քաղաքի բնակիչ, 37-ամյա Վարուժան Հակոբյանը Մասիս-Երեւան ուղեմասի 2886 անցումի վրա իր վարած թիվ 4803 գնացքով վրաերթի է ենթարկել Ն. Թունյանին, ով տեղում մահացել է: Տեղում քննչական աշխատանքներ են ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզի քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ Կարեն Իսրայելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում վատացել էր մեքենավարի ինքնազգացողությունը, ում Մասիսի շտապօգնության բրիգադը տեղափոխեց հիվանդանոց: Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր