Վաշինգտոնը քննարկում է 2016թ-ին սիրիացի փախստականների ընդունելու հարցը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտնել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է սիրիացի փախստականներին օգնելու գաղափարին, գրում է New York Times-ը:
Օրենսդիրների հետ դռնփակ հանդիպմանը նա նշել է, որ ներկա պահին Վաշինգտոնը քննարկում է, թե քանի փախստականի կարող է ապաստան տրամադրել 2016 թվականին:
Թերթի տվյալներով՝ Քերրին խոսել է մոտ 100 հազար փախստականների ընդունելու մասին, սակայն այդ թիվը դեռևս վերջնական չէ:
Նշենք, որ ներկա պահին Եգիպտոսում, Իրաքում, Հորդանանում և Լիբանանում ապաստանել է 2 միլիոնից ավելի սիրիացի փախստական, ևս 1,9 մլն-ը գտնվում է Թուրքիայում, իսկ 348 հազարից ավելի սիրիացիներ դիմել են եվրոպական երկրներին՝ ապաստան տրամադրելու խնդրանքով:


