5341 դիտում
11:19 08-02-2017
Վաշինգտոնը քննարկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական ճանաչելու հարցը
Սպիտակ Տունը դիտարկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հարցը։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրներին։
Վերջիններիս տվյալներով՝ նախաձեռնությունը քննարկվել է միանգամից մի քանի վարչությունների կողմից։ Հայտնի չէ նաև, արդյո՞ք նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է նման հրաման ստորագրել, թե ոչ։
Թեհրանը, միևնույն ժամանակ, հերքում է կորպուսի՝ ահաբեկչական գործունեություն ծավալելու մեղադրանքները։
Մասնագետների կարծիքով՝ նման քայլը կարող է հանգեցնել երկու երկրների միջև ոչ բարիդրացիական հարաբերությունների սրմանը։ Աղբյուրը նշել է, որ նման որոշման դեպքում Թեհրանն անպատասխան չի թողնի Վաշինգտոնին և կդիմի լուրջ գործողությունների։
Նմանատիպ նյութեր
2577 դիտում
15:15 14-01-2021
Սիրիայում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան սպա է սպանվել
Այս բաժնից
1087 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1177 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1057 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ