Մոսկվայում աղանդավորական կառույցի ղեկավար է ձերբակալվել. տեսանյութ
Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է աղանդավորական կառույցի ղեկավարի, որն իրեն «Աստված Կուզյա» է անվանել, ինչպես նաեւ նրա օգնականներին:
Պարզվել է՝ Անդրեյ Պոպովն իր ստեղծած կառույցի հետեւորդներին ենթարկել է հոգեորսության եւ ֆիզիկական ճնշումների ու բռնությունների:
Մոսկվայի մի քանի բնակարաններում ներկայում խուզարկություններ են իրականացվում՝ քայքայիչ պաշտամունքների հետեւորդներին հայտնաբերելու ուղղությամբ:
Արդեն առգրավվել են խոշոր չափի գումար եւ էկզոտիկ կենդանիներ, որոնք պահվել են սարսափելի պայմաններում:



