Սիրիական բանակը վերադարձրել է վերահսկողությունը Հալեպի ևս մեկ թաղամասի նկատմամբ
Սիրիայի կառավարական ուժերին ու ազգային ապստամբ աշխարհազորայիններին հաջողվել է իրենց վերահսկողության տակ վերցնել Հալեպ քաղաքի արևմտյան թաղամասերից մեկը՝ Ալ-Ասադը։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրին։
«Բանակը և ապստամբները դուրս են շպրտել ահաբեկիչներին Ալ-Ասադ թաղամասից։ Դեռևս շարունակվում է մաքրումը, քանի որ հնարավոր է, որ ահաբեկիչները նահանջելիս հասցրած լինեն բնակելի տներ ու փողոցներ ականապատել»,-ասել է աղբյուրը։
Ավելի վաղ Սիրիայի կառավարական բանակի հրամանատարությունը կոչ էր արել արևելյան Հալեպում կռվող բոլոր ահաբեկիչներին օգտվել մարդասիրական միջանցքից ու լքել քաղաքը։