Կիևում ոստիկանները Lamborghini Gallardo-ով կշրջեն
Կիևի պարեկային ոստիկանությունը սպորտային Lamborghini Gallardo ձեռք կբերի` մեծ արագությամբ ընթացող օրինախախտ վարորդներին հետապնդելու համար:
Այս մասին հայտնում է Կիևի պարեկային ոստիկանությունը Instagram-ի իր պաշտոնական էջում:
Նշենք, որ Lamborghini Gallardo-ն 100 կմ/ժ արագության հասնում է ընդամենը 4,2 վայրկյանում, իսկ մեքենայի արժեքը սկսվում է 165 հազար ԱՄՆ դոլարից: