211652_close_icon
views-count2741 դիտում article-date 18:30 09-09-2015

Արցախբանկի սեփականատերերը շարունակում են խաբել ու մարդկանց ականջներին «լապշա կախել». ԼՈՒՐԵՐ.com

«Տոնուս» ՍՊԸ-ի կողմից Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասում 44/4 և Փափազյան 118/1-ում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանատերերը շարունակում են մնալ անելանելի դրության մեջ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԼՈՒՐԵՐ.com-ը բնակիչներին ամիսներ առաջ վարչապետի խորհրդական Հայկ Դավթյանը ներկայացրել էր ծրագիր, որը մշակվել էր կառավարության և բանկի համատեղ քննարկումների արդյունքում: Ծրագրի համաձայն՝ Դավիթաշենի բնակիչները սահմանված ժամկետներում կատարելով լրավճարներ՝ կստանան իրենց բնակարանները: Ըստ, Դավթյանի կատարվող լրավճարները պետք է ուղղվեին շենքի կառուցման աշխատանքներին: Ըստ ձեռք բերված համաձայնության՝ Դավիթաշեն թաղամասի շենքի բնակիչները յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ավելացնելու են 80 դոլար, իսկ Փափազյանի բնակիչները՝ 150 դոլար։ «Խոստանում են, բայց խոստումները շարունակում են չկատարել, անընդհատ հետաձգում են կոնկրետ գործողությունների իրականացման գործընթացը` անհասկանալի և անորոշ պատճառաբանությամբ: Փողերը տվել ենք, բայց էլի խաբում են: Մենք համաձայնվել ենք Արցախբանկի և կառավարության բոլոր պահանջներին, բայց արդեն հինգ ամիս է, ասում են կսկսենք շինարարությունը, բայց ոչ մի փոփոխություն: Արցախբանկի ղեկավարությունը թքած ունի ՀՀ քաղաքացիների ու կառավարության առջև ստանձնած պարտավորվածությունների վրա: Վարդան Սիրմաքեշն ու Հրաչ Կապրիելյանն էլ իրենց խոսքի տերը չեն, անընդհատ ձգձգում են հարցի լուծումը: Նրանք անգամ հայտարարել էին, թե անհրաժեշտ գումարը` գործընթացները սկսելու համար, իրենց համար «փող չի»»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց խաբված բնակիչներից մեկը: Հետաքրքրական է այն փաստը, որ նույն ինքը` Ֆրանսիայիում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեշը, ով հանդիսանում է նաև Արցախբանկի խոշոր բաժնետեր, ներդրում է կատարելու «Հին Երևան» նախագծի կառուցման համար: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում այս ծրագրի իրականացման համար 120-130 մլն դոլարի ներդրման հնարավորության մասին է խոսել: Հատկանշական է, որ նման խոշոր ներդրման հնարավորություն կա, իսկ հայրենակիցներին ամեն անգամ խաբում են` անհասկանալի պատճառներով և անհասկանալի ժամկետներով հետաձգելով կոնկրետ գործողությունների իրականացման գործընթացը: Մանրամասներն` [url=http://lurer.com/?p=198022&l=am]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր